Ով ենք մենք
«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիմը, ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանի գլխավորությամբ, հասարակության տարբեր շերտերին մատուցում է որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան առցանց և առկա հոգեբանական ծառայություններ` հոգեկան առողջության պահպանման և բարելավվման համար: «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագիտական միջդիսցիպլինար թիմում ներգրավված են ինչպես հոգեբաններ, այնպես էլ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ` հոգեբույժներ, հոգեթերապևտներ և հատուկ մանկավարժներ, ովքեր մատուցում են համապատասխան ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Մեր ծառայություններից օգտվում են ինչպես անհատներ ամբողջ աշխարհից (առկա և առցանց ձևաչափով), այնպես էլ հայաստանյան խոշոր կազմակերպություններ։ Տարիների ընթացքում ձեռք բերված մասնագիտական հեղինակության և բարի համբավի շնորհիվ այսօր «Հիլֆմանն»-ի ծառայությունների արժեքը փոխհատուցվում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների կողմից։
Մերի թիմի բոլոր անդամներն աշխատում են միայն ապացուցահեն մեթոդաբանության և ապացուցողական բժշկության (Evidence-Based Practice/Medicine) շրջանակներում (օրինակ՝ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա և Աչքերի շարժումներով դեսենսիտիզացիա և վերամշակում )` մշտական սուպերվիզիայի և վերապատրաստման պայմաններում։
«Հիլֆմանն հոգեբանական ծառայություն»-ը (անգլերեն՝ Hilfmann Psychological Services) «Հիլֆմանն» ՍՊԸ-ի կոմերցիոն անվանում է։
Մենք ընդունում ենք և մեր մասնագիտական աշխատանքում առաջնորդվում ենք ԱՀԱ-ի կողմից սահմանված “Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը“, ՀԼՖ-ի Էթիկական նորմերը, EMDR Europe ասոցիացիայի էթիկական սկզբունքներով, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի “Էթիկական սկզբունքներով“:
Մեր հիմնական ծառայությունները
«Հիլֆմանն» հոգեբանականի հիմնական ծառայություններն են.
- հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- գնահատում և թեստավորում,
- սուպերվիզիա:
Ծառայությունների հիմնական ձևաչափերը
«Հիլֆմանն» հոգեբանականի ծառայությունների հիմնական ձևաչափերն են.
- առցանց անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- առցանց զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- առցանց մանկական/դեռահասների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- չափահասների առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
- երեխաների և դեռահասների առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
- անհատական առցանց սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների և հատուկ մանկավարժների) համար,
- Աշխատակիցների աջակցության ծրագիր (Employee Assistance Program — EAP):
Մեր հիմնական մասնագիտացումները
«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիմը հիմնականում մասնագիտանում է հետևյալ խնդիրներում.
- տագնապ, վախեր և ֆոբիաներ (տագնապային խանգարումներ),
- կպչուն մտքեր և վարք (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ),
- ընկճվածություն, դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ),
- սուր սթրես և հոգետրավմա (ՀՏՍԽ),
- խաղամոլություն, կախվածություն մոլախաղերից (ախտաբանական խաղամոլություն),
- մարմնի պատկերի խանգարումներ, դիսմորֆոֆոբիա (մարմնի դիսմորֆիկ խանգարում):
Գնացուցակը և վճարման եղանակները
Մեր կողմից մատուցվող ծառայությունների գնացուցակին ծանոթանալ կարող եք այստեղ։
Ծառայությունների դիմաց վճարել կարող եք՝
- բանկային փոխանցումով՝ սեփական հաշվեհամարից կամ այցելելելով որևէ բանկի որևէ մասնաճյուղ (տես ստորև՝ Մեր բանկային ռեկվիզիտները),
- ինտերնետային փոխանցումով (առցանց)՝ եթե ունեք ArCa, MasterCard և/կամ Visa քարտ։
Մեր բանկային ռեկվիզիտները
- AMD (հայկական դրամ)
- RUB (ռուսական ռուբլի)
- EUR (եվրո)
- USD (ԱՄՆ դոլար)
Առցանց վճարման տարբերակները