Մեր մասին

Ով ենք մենք
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության թիմը, ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանի գլխավորությամբ, հասարակության տարբեր շերտերին մատուցում է որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան առցանց և առկա հոգեբանական ծառայություններ` հոգեկան առողջության պահպանման և բարելավվման համար: “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության մասնագիտական միջդիսցիպլինար թիմում ներգրավված են ինչպես հոգեբաններ, այնպես էլ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ` հոգեբույժներ, հոգեթերապևտներ և հատուկ մանկավարժներ, ովքեր մատուցում են համապատասխան ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

Մեր ծառայություններից օգտվում են ինչպես անհատներ ամբողջ աշխարհից (առկա և առցանց ձևաչափով), այնպես էլ հայաստանյան խոշոր կազմակերպություններ։ Տարիների ընթացքում ձեռք բերված մասնագիտական հեղինակության և բարի համբավի շնորհիվ այսօր «Հիլֆմանն»-ի ծառայությունների արժեքը փոխհատուցվում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների կողմից։

Մերի թիմի բոլոր անդամներն աշխատում են միայն ապացուցահեն մեթոդաբանության և ապացուցողական բժշկության (Evidence-Based Practice/Medicine) շրջանակներում (օրինակ՝ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա և Աչքերի շարժումներով դեսենսիտիզացիա և վերամշակում )` մշտական սուպերվիզիայի և վերապատրաստման պայմաններում։

“Հիլֆմանն հոգեբանական ծառայություն”-ը (անգլերեն՝ Hilfmann Psychological Services) “Հիլֆմանն” ՍՊԸ-ի կոմերցիոն անվանում է։

Մենք ընդունում ենք և մեր մասնագիտական աշխատանքում առաջնորդվում ենք ԱՀԱ-ի կողմից սահմանված Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերըՀԼՖ-ի Էթիկական նորմերըEMDR Europe ասոցիացիայի էթիկական սկզբունքներով, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի Էթիկական սկզբունքներով:

Մեր հիմնական ծառայությունները
“Հիլֆմանն” հոգեբանականի հիմնական ծառայություններն են.

  • հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • գնահատում և թեստավորում,
  • սուպերվիզիա:

Ծառայությունների հիմնական ձևաչափերը
“Հիլֆմանն” հոգեբանականի ծառայությունների հիմնական ձևաչափերն են.

  • առցանց անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առցանց զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առցանց մանկական/դեռահասների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • չափահասների առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • երեխաների և դեռահասների առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • անհատական առցանց սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների և հատուկ մանկավարժների) համար,
  • Աշխատակիցների աջակցության ծրագիր (Employee Assistance Program – EAP):

Մեր հիմնական մասնագիտացումները
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության թիմը հիմնականում մասնագիտանում է հետևյալ խնդիրներում.

  • տագնապ, վախեր և ֆոբիաներ (տագնապային խանգարումներ),
  • կպչուն մտքեր և վարք (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ),
  • ընկճվածություն, դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ),
  • սուր սթրես և հոգետրավմա (ՀՏՍԽ),
  • խաղամոլություն, կախվածություն մոլախաղերից (ախտաբանական խաղամոլություն),
  • մարմնի պատկերի խանգարումներ, դիսմորֆոֆոբիա (մարմնի դիսմորֆիկ խանգարում):

Գնացուցակը և վճարման եղանակները
Մեր կողմից մատուցվող ծառայությունների գնացուցակին ծանոթանալ կարող եք այստեղ։

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք՝

  • բանկային փոխանցումով՝ սեփական հաշվեհամարից կամ այցելելելով որևէ բանկի որևէ մասնաճյուղ (տես ստորև՝ Մեր բանկային ռեկվիզիտները),
  • ինտերնետային փոխանցումով (առցանց)՝ եթե ունեք ArCa, MasterCard և/կամ Visa քարտ։

Մեր բանկային ռեկվիզիտները

Առցանց վճարման տարբերակները