Психотерапия тревожных расстройств

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։

Ծրագիրը նախատեսված է ընդհանրացված տագնապային խանգարման, խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ սոցիալական տագնապային խանգարման, ագորաֆոբիայի, սպեցիֆիկ ֆոբիաների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման  հաղթահարման համար։

Տագնապային խանգարումների մասին կարող եք իմանալ ավելին՝ դիտելով տագնապի և տագնապային խանգարումների մասին պատմող հայերեն տեսաշարը։

Մոտավորապես 35 տարի առաջ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի հիմնադիրներից մեկը՝ Աարոն Բեքը, Գարի Էմերիի և Հռութ Գրինբերգի հետ համահեղինակությամբ հրապարակեց «Տագնապային խանգարումներ և ֆոբիաներ․ Կոգնիտիվ հեռանկար» (Disorders and Phobias: A Cognitive Perspective) գիրքը (Beck, Emery, & Greenberg, 1985)։ Գրքում հեղինակներն առաջին անգամ ներկայացրեցին տագնապային խանգարումների կոգնիտիվ մոդելը, որն իրենից ներկայացնում էր տագնապի բնույթի, պատճառականության և բուժման/հաղթահարման կարևոր վերակոնցեպտուալիզացիա։ Այդ ժամանակներում տագնապի կոգնիտիվ առանձնահատկություններին վերաբերվող հետազոտությունները շատ քիչ էին, իսկ հետազոտական տվյալները շատ աղքատիկ․ տեսական հիմքերի մեծ մասը հիմնված էին զուտ կլինիկական դիտարկումների վրա։ Ինչևէ,  ժամանակի ընթացքում տագնապի կոգնիտիվ առանձնահատկությունների և տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի կլինիկական հետազոտությունների թվի հետզհետե ավելացմանը զուգընթաց լրամշակվեցին և համալրվեցին ոլորտի հետազոտահեն գիտելիքներն ու բուժման մեթոդները։ Արդյունքում, այսօր կոգնիտիվ-վարքաբանական թերապիան տագնապային խանգարումների հաղթահարման համար համարվում է լավագույնը՝ իր արդյունավետության և արդյունքայնությամբ, գիտականությամբ և մեթոդների հետազոտահենությամբ, ինչպես նաև տեսական հիմքերի ռացիոնալությամբ և ճկուն ինտեգրատիվությամբ։

Ինչպես նաև, կարող եք փորձել ինքնուրույն հաղթահարել սեփական տագնապն ու/կամ տագնապային խանգարումը՝ Տագնապամարիչ և #Bye_Bye_Anxiety գրքերի օգնությամբ։

Իսկ տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի մասին ավելին կարող եք իմանալ այստեղից։

ԿՎԹ-ի բոլոր բաղադրիչների արդյունավետությունը փորձարկվել և շարունակում է փորձարկվել հետազոտողների կողմից։ Այս պահի դրությամբ ԿՎԹ-ն համարվում է հոգեբանական խնդիրների և հոգեկան խանգարումների հաղթահարման ամենաարդյունավետ մոտեցումներից մեկը։ Այն ապացուցվել և կիրառվում է հոգեկան առողջության ոլորտի տասնյակ հազարավոր մասնագետների (հոգեբաններ, հոգեբույժներ, հոգեթերապևտներ) կողմից՝ ամբողջ աշխարհում

Գրականություն տագնապային խանգարումների հոգեթերապիայի վերաբերյալ

 

Տագնապի և տագնապային խանգարումների գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ

 

Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: