Консультирование и психотерапия

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության միջդիսցիպլինար թիմի անդամներն ու ասոցացված մասնագետներն իրականացնում են առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա: Ծառայությունների արժեքը բերված է քիչ ստորև: Ծառայությունների դիմաց վճարել կարող եք ցանկացած բանկի ցանկացած մասնաճյուղում կամ բանկային փոխանցմամբ, ինչպես նաև ինտերնետային փոխանցումով (առցանց)՝ եթե ունեք ArCa, MasterCard և/կամ Visa քարտ:

Մեր մասնագետներն իրականացնում են հոգեբանական խորհրդատվություն և թերապիա` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, լեհերեն և այլ լեզուներով: Մենք իրականացնում ենք խորհրդատվության և հոգեթերապիայի հետևյալ տեսակները` անհատականզույգերի և ընտանեկանմանկական:

Բացի այդ, մեր ծառայությունն ունի 4 հիմնական մասնագիտացում, որոնց համար մշակվել են հոգեթերապևտիկ հատուկ ծրագրեր։ Դրանք են՝ տագնապային խանգարումների հոգեթերապիայի ծրագիրը, հոգետրավմայով և սթրեսով պայմանավորված խանգարումների հոգեթերապիան, մարմնի պատկերի խանգարումների հոգեթերապիայի ծրագիրը և խաղամոլության հոգեթերապիայի ծրագիրը:

Lրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեր հիմնական կոնտակտներով:

Անհատական
Անհատական հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան` հոգեթերապևտիկ միջամտության ամենատարածված և հիմնական ձևաչափն է: Այն անց է կացվում մեկ, երբեմն երկու մասնագետի, իսկ որոշ դեպքերում էլ մասնագետների խմբի մասնակցությամբ (ինչպես օրինակ «Հունական երգչախումբ» մեթոդի դեպքում): Անհատական ձևաչափը կիրառվում է համարյա թե բոլոր հոգեթերապևտիկ ուղղությունների շրջանակներում, որոնց տեսա-մեթոդաբանական առանձնահատկություններն էլ հենց պայմանվորում են վերջինիս ընթացակարգը և ֆորմալ կողմերը (տևողությունը, հանդիպումների հաճախականությունն ու քանակը, և այլն):

Զույգերի և ընտանեկան
Զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվության ու թերապիայի օբյեկտներն են` զույգերի սեռական խնդիրները, ինչպես նաև խաթարված միջանձնային հարաբերությունները զույգերի, ընտանիքի անդամների միջև: Զույգերի և ընտանեական հոգեբանական խորհրդատվությունն ու թերապիան կարող են անցկացվել ինչպես զույգերի կամ ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, այնպես էլ առանձին-առանձին:

Մանկական
Մանկական հոգեբանական խորհրդատվությանն ու թերապիային բնորոշ են հատուկ մեթոդներ և տեխնիկաներ, որոնք ուղղված են երեխաների տարաբնույթ խնդիրների և խանգարումների հաղթահարմանն ու բուժմանը: Այս ձևաչափի շրջանակներում, մասնագետը աշխատում է երեխայի հետ միայն, սակայն երբեմն, ելնելով խնդրի առանձնահատկություններից, անհրաժեշտ է լինում թերապևտիկ գրծընթացի մեջ ներգրավել նաև երեխայի ծնողներին:

Առցանց
Առցանց հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան իրականացվում է հեռահաղորդակցման հատուկ միջոցներով (Skype, Viber, WhatsApp և այլն), որոնք հնարավորություն են տալիս ինտերնետի առկայության դեպքում անկախ հեռավորությունից, անկախ այցելուի և մասնագետի գտնվելու վայրից, կապ հաստատել միմյանց հետ` տեսնել և լսել մեկը մյուսին: Ներկայումս սա հոգեբանական խորհրդատվության և թերապիայի ծառայությունների մատուցման ամենարագ զարգացող ձևաչափերից մեկն է, որն իր արդյունավետությամբ չի զիջում ավանդական` առկա ձևաչափին:

Այսպես օրինակ 2008 թվականին անցկացված 92 հետազոտությունների մետա-վերլուծությունը ցույց է տվել որ առցանց թերապիայի (Internet-Based Therapy) և առկա թերապիայի (Face-to-Face) միջև չկան էական տարբերություններ (տես` Journal of Technology in Human Services, Vol. 26, No. 2): Ինչպես նաև, 2009 թվականին անցկացված 148 հեղինակավոր մասնագիտական հոդվածների և հետազոտությունների ուսումնասիրությունը ցույց է տվել որ տեսա-լսասարքավորումների միջոցով անցկացված թերապևտիկ միջամտությունները նույնպես արդյունավետ են, մասնավորոապես գրացվել է` թերապևտիկ գործընթացից մասնագետների և այցելուների բավարարվածության բարձր մակարդակ և դրական կլինիկական արդյունքներ (Clinical Psychology: Science and Practice, Vol. 16, No. 3): Բացի այդ, Journal of Clinical Psychiatry (Vol. 71, No. 7) մասնագիտական պարբերականում 2010 թ.-ին տպագրված մեկ հետազոտություն փաստում է, որ տեսա-լսասարքավորումների միջոցով իրականացվող թերապիան կարող է արդյունավետ լինել Հետ-տրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում (PTSD), ինչպես նաև երբեմն կարող է նույնիսկ առավել արդյունավետ լինել Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում (PTSD), ինչպես նաև երբեմն կարող է նույնիսկ առավել արդյունավետ լինել քան առկա թերապիան:

Տագնապային խանգարումների հոգեթերապիա
«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիա։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղից։

Մարմնի պատկերի խանգարումների հոգեթերապիա
Մարմնի պատկերի խանգարումները, այդ թվում նաև դիսմորֆոֆոբիան (մարմնի դիսմորֆիկ խանգարում), «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիրախներից մեկն է, որոնց բուժման համար մշակվել և կիրառվում է հատուկ հոգեթերապևտիկ ծրագիր` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի շրջանակներում: Ավելին իմանալ կարող եք այստեղից։

Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր
Մոլախաղերից կախվածությունը «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր: Վերջինիս ծանոթանալ կարող եք այստեղ։

Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: