Hilfmann Rehab

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիմնիրականացնում է «Hilfmann Rehab» ծրագիրը, որը նախատեսված է պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության և հոգեսոցիալական վերականգնման համար։

Ծրագրի շրջանակներում անվճար հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝

  • գերեվարության մեջ եղած անձինք,
  • գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ,
  • զոհվածների ընտանիքի անդամներ,
  • ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կամավորներ և պահեստազորայիններ և իրենց ընտանիքի անդամները։

Նպատակը՝ պատերազմից տուժած անձանց մոտ՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների հնարավոր զարգացումը կամ խորացումը կանխարգելել և/կամ հաղթահարել։

Մեթոդը՝ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա։

Մեթոդաբանությունը/մոդալությունը՝

Ձևաչափը՝ անհատական; առկա կամ առցանց։

Պատերազմական և հետպատերազմական ժամանակներին առավել բնորոշ հոգեկան խանգարումներն են՝

— սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումները, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder),

— տագնապային խանգարումները,

— դեպրեսիվ խանգարումները։


Գրանցվել կարող եք հետևյալ կոնտակտային միջոցներով`

  • +37493550299, հեռ./WhatsApp/Viber/Telegram («Հիլֆմանն Ռեհաբ» գլխավոր գրասենյակ),
  • +37455550911, հեռ./WhatsApp/Viber/Telegram (Արման Բեգոյան, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ, «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագրի Երևանի համակարգող),
  • +37477643856, հեռ./WhatsApp/Viber (Սաթենիկ Եղիազարյան, «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագրի Գյումրու համակարգող),
  • +37477655655, հեռ./WhatsApp/Telegram (Նարեկ Ստեփանյան, «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագրի Վանաձորի համակարգող),
  • +37495221663 (Սոնա Մելիք-Քարամյան, «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագրի Կապանի համակարգող),
  • +37498761518, հեռ./WhatsApp (Մարիամ Աղաբաբյան, «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագրի Արցախի համակարգող)։

Համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանԱմերիկյան հոգեբանական ասոցիացիայի, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի և Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության՝ Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիան և վերամշակումը (EMDR), կոգնիտիվ-վարքաբանական թերապիային (ներառյալ՝ կոգնիտիվ մշակում, երկարաձգված էքսպոզիցիա և գրավոր բացահայտման թերապիա) զուգահեռ, համարվում են առաջին ընտրության հոգեթերապևտիկ մեթոդ (First Choice Therapy) սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների համար, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder

Ծրագրի գործընկեր՝

 

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել/գրել (WhatsApp/Telegram/Viber) +374 93 550299 հեռախոսահամարին կամ հետևել/գրել ֆեյսբուքյան էջին։

Ուղարկել WhatsApp հաղորդագրություն