Մարմնի պատկերի խանգարումները, այդ թվում նաև դիսմորֆոֆոբիան (մարմնի դիսմորֆիկ խանգարում), «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիրախներից մեկն է, որոնց բուժման համար մշակվել և կիրառվում է հատուկ հոգեթերապևտիկ ծրագիր` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի շրջանակներում: Դիսմորֆոֆոբիայի դեպքում մարդը գանգատվում է սեփական մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն), կամ նույնիսկ ողջ մարմնի փոփոխությունից, ձևափոխվելուց և աղավաղվելուց, որը որպես կանոն չի ունենում օբյեկտիվ հիմքեր: Այլ կերպ ասած, դիսմորֆոֆոբիան` անձի մոտ սեփական մարմնի պատկերի խանգարումն է: Դիսմորֆոֆոբիան առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարի վերջում իտալացի հոգեբույժ Մորզելիի կողմից, որպես կպչուն միտք` մարմնի դեֆորմացիայի վերաբերյալ: Նման օբսեսիաներով մարդիկ ունենում են քննադատական վերաբերմունք իրենց մտքի նկատմամբ, սակայն չեն կարողանում դիմակայել դրանց, քանի որ վերջինս իրենից ներկայացնում է ինտենսիվ և անհաղթահարելի վախ, որը գրավում է մարդու ողջ գիտակցությունը: Այս պարագայում չի օգնում նաև այն, որ մարդը լիովին հասկանում է այդ մտքերի անհիմն լինելը և ձգտում է ամեն կերպ ազատվել դրանցից։
Գրականություն մարմնի պատկերի խանգարումների վերաբերյալ.
- Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия телесного дисморфического расстройства: анализ случая // Теория и практика психотерапии 2015, №5 (9). Стр. 38-48.
- Բեգոյան Ա.Ն., Առաքելյան Տ.Ա. Դիսմորֆոֆոբիա: մարմնի խաթարված պատկերը եվ հավատը դրա նկատմամբ // Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ: ԵՊՀ 95-ամյակին և ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու. — Եր.: ԵՊՀ հրատ., 2014. — 492 էջ; 171-173:
- World Health Organization. (1990). Hypochondriacal disorder. In International statistical classification of diseases and related health problems (10th ed.).
- Hunt T.J., Thienhaus O. & Ellwood A. (2008). The mirror lies: body dysmorphic disorder. American Family Physician, 78 (2): 217–22.
- Phillips, K.A. (1996). The Broken Mirror. Oxford University Press.
- Veale, D. & Neziroglu, F. (2010). Body Dysmorphic Disorder: A Treatment Manual. John Wiley & Sons.
- American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing
Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։
Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: