Психотерапия гэмблинга

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մոլախաղերից կախվածությունը «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր:

Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։

Խաղամոլությունից ազատման համալիր ծրագրի բովանդակությունը մասամբ արտացոլված է համապատասխան ուղեցույցում, որը նախատեսված է հոգեթերապևտի համար, և աշխատանքային տետրում՝ նախատեսված այցելուի համար։ Իսկ ծրագրի լրամշակված ողջ բովանդակությունը, խաղամոլության հաղթահարման 6 շաբաթյա կուրսի տեսքով, ներկայացված է «Խաղամոլություն․ ինչպես հաղթահարել» ինքնօգնության ուղեցույցում։ Վերջինս նախատեսված է ինչպես սեփական խնդիրը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։

Վճարել ծառայության դիմաց առցանց կարող եք այստեղ։

Գրականություն խաղամոլության վերաբերյալ

 

Խաղամոլության գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ

 

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք նաև առցանց։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: