About

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ով ենք մենք
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության թիմը, ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանի գլխավորությամբ, հասարակության տարբեր շերտերին մատուցում է որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան ԱՌԿԱ և ԱՌՑԱՆՑ հոգեբանական ծառայություններ` հոգեկան առողջության պահպանման և բարելավվման համար: “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության մասնագիտական միջդիսցիպլինար թիմում ներգրավված են ինչպես հոգեբաններ, այնպես էլ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ` հոգեբույժներ, հոգեթերապևտներ և հատուկ մանկավարժներ, ովքեր մատուցում են համապատասխան ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

“Հիլֆմանն հոգեբանական ծառայություն”-ը (անգլերեն՝ Hilfmann Psychological Services) “Հիլֆմանն” ՍՊԸ-ի կոմերցիոն անվանում է։

Մենք ընդունում ենք և մեր մասնագիտական աշխատանքում առաջնորդվում ենք Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից սահմանված “Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը”, ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից սահմանված “Սթրասբուրգյան հայտարարագիրը” և “Էթիկական սկզբունքները” փաստաթղթերով:

Մեր հիմնական ծառայությունները
“Հիլֆմանն” հոգեբանականի հիմնական ծառայություններն են.

  • հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • գնահատում և թեստավորում,
  • սուպերվիզիա:

Ծառայությունների հիմնական ձևաչափերը
“Հիլֆմանն” հոգեբանականի ծառայությունների հիմնական ձևաչափերն են.

  • առկա և առցանց անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առկա և առցանց զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առկա և առցանց մանկական/դեռահասների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • չափահասների առկա և առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • երեխաների և դեռահասների առկա և առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • անհատական առկա և առցանց սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների և հատուկ մանկավարժների) համար,
  • Աշխատակիցների աջակցության ծրագիր (Employee Assistance Program – EAP):

Մեր հիմնական մասնագիտացումները
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության թիմը հիմնականում մասնագիտանում է հետևյալ խնդիրներում.

  • տագնապ, վախեր և ֆոբիաներ (տագնապային խանգարումներ),
  • կպչուն մտքեր և վարք (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ),
  • ընկճվածություն, դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ),
  • հոգեբանական տրավմա (ՀՏՍԽ),
  • խաղամոլություն, կախվածություն մոլախաղերից (ախտաբանական խաղամոլություն),
  • մարմնի պատկերի խանգարումներ, դիսմորֆոֆոբիա (մարմնի դիսմորֆիկ խանգարում):

Գնացուցակը և վճարման եղանակները
Մեր կողմից մատուցվող ծառայությունների գնացուցակին ծանոթանալ կարող եք այստեղ։

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք՝

  • բանկային փոխանցումով՝ սեփական հաշվեհամարից կամ այցելելելով որևէ բանկի որևէ մասնաճյուղ (տես ստորև՝ Մեր բանկային ռեկվիզիտները),
  • ինտերնետային փոխանցումով (առցանց)՝ եթե ունեք ArCa, MasterCard և/կամ Visa քարտ։

Մեր բանկային ռեկվիզիտները

Առցանց վճարման տարբերակները