Франчайзинг

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ֆրանչայզինգի շրջանակներում առաջարկում ենք հոգեբանական ծառայությունների արդյունավետ բիզնեսի մեր հայեցակարգը, վերջինիս իրագործման անհրաժեշտ գործիքակազմը և մեր ընթացիկ աջակցությունը։ Մասնավորապես․

 

Hilfmann Psychological Services բրենդը՝ ձեր կողմից հոգեբանական ծառայությունների, մասնավորապես՝ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիայիՀոգեբանական գնահատման և թեստավորոմանՍուպերվիզիայի, մատուցման համար։

 

Աշխատակիցների աջակցության ծրագիրը (Employee Assistance Program — EAP)՝ ձեր կողմից իրականացնելու իրավունքով։ Վերջինս հոգեկան առողջության ոլորտի շտապ և կարճաժամկետ օգնության ծրագիր է՝ կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այս ձևաձափը մշակվել է ԱՄՆ-ում 1940-ականներին՝ խոշոր արտադրական կազմակերպությունների աշխատակիցների հոգեկան առողջության բարելավման և պահմանման համար։ Նմանատիպ ծրագրերի նպատակն է կանխարգելել և հաղթահարել աշխատակիցների մոտ առողջական խնդիրների առաջացումն ու խորացումը, որպեսզի վերջիններս բացասսաբար չանդրադառնան նրանց աշխատանքի և արտադրական գործընթացների վրա ընդհանրապես։

 

Harmand Hilfmann School of Professional Psychology գրանցված ապրանքանիշը՝ ձեր կողմից հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտի թրեյնինգային և ուսումնական ծառայությունների մատուցման համար։ Մասնավորապես՝ Թրեյնինգային և ուսումնական ծրագրեր կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից, և Թրեյնինգային և ուսումնական ծրագրեր ինդուստրիալ և կազմակերպչական հոգեբանությունից։

 

 

Թրեյնինգ ձեր մասնագետների համար՝ ֆրանշիզայի ներդրման, գործարկման և հետագա իրագործման նպատակով։

 

 

 

 

 

 

Որակի վերահսկում և կառավարում ձեր կողմից մատուցվող համապատասխան ծառայությունների՝ ֆրանշիզայի կոնցեպցիային համապատասխանելու համար։

 

 

 

Մեր առցանց մասնագետների միջազգային ցանցին միանալու հնարավորություն։ Ցանցը միավորում է հոգեկան առողջության ոլորտի լիցենզավորված մասնագետների երկրագնդի տարբեր ծայրերից, երկրներից, մայրցամաքներից, ովքեր մատուցում են առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, գնահատում և թեստավորում, ինչպես նաև սուպերվիզիա։

 

 

Առցանց վճարումների ընդունման և միջոցների տեղաբաշխման ամբողջական համակարգ։ Վերջինս հնարավորություն տալիս ստանալ առցանց վճարումներ ձեր այցելուներից աշխարհի ցանկացած երկրից՝ Visa, MasterCard, ArCa վճարային քարտերի, ինչպես նաև PayPal վճարային համակարգի միջոցով։