(Հայերեն) Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր

(Հայերեն) Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր

(Հայերեն) Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մոլախաղերից կախվածությունը «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր:

Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։

Խաղամոլությունից ազատման համալիր ծրագրի բովանդակությունն արտացոլված է համապատասխան ուղեցույցում, որը նախատեսված է հոգեթերապևտի համար, և աշխատանքային տետրում՝ նախատեսված այցելուի համար։

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։

Ծրագիրը, կախված ընթացքից, կարող է բաղկացած լինել մեկ և ավելի ցիկլերից։
Մեկ ցիկլը բաղկացած է՝ 45-60 րոպեանոց 12 սեսիաներից, որոնք, կախված հանդիպումների հաճախականությունից, կարող են իրականացվել 1-3 ամսվա ընթացքում։

Մեկ ցիկլի արժեքը կազմում է 180’000 ՀՀ դրամ։ Վճարել ծառայության դիմաց առցանց կարող եք այստեղ։

Գրականություն խաղամոլության վերաբերյալ

Խաղամոլության գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ

 

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք նաև առցանց։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: