Մոլախաղերից կախվածությունը “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր:
Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։
Խաղամոլությունից ազատման համալիր ծրագրի բովանդակությունն արտացոլված է համապատասխան ուղեցույցում, որը նախատեսված է հոգեթերապևտի համար, և աշխատանքային տետրում՝ նախատեսված այցելուի համար։
Լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։
Ծրագիրը, կախված ընթացքից, կարող է բաղկացած լինել մեկ և ավելի ցիկլերից։
Մեկ ցիկլը բաղկացած է՝ 45-60 րոպեանոց 12 սեսիաներից, որոնք, կախված հանդիպումների հաճախականությունից, կարող են իրականացվել 1-3 ամսվա ընթացքում։
Մեկ ցիկլի արժեքը կազմում է 180’000 ՀՀ դրամ։ Վճարել ծառայության դիմաց առցանց կարող եք այստեղ։
Գրականություն խաղամոլության վերաբերյալ
- Բեգոյան Ա.Ն. Ախտաբանական խաղամոլություն։ Հոգեթերապևտի ուղեցույց / Ա․Ն․Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2015. – 56 էջ։
- Բեգոյան Ա.Ն. Ախտաբանական խաղամոլություն։ Աշխ․ տետր / Ա․Ն․Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2015. – 96 էջ։
- Бегоян А., Джулфакян А., Торосян А. Когнитивно-концептуальная терапия патологического гэмблинга: клиническое исследование эффективности // Теория и практика охраны психического здоровья, Том 2. №1. Март 2016. Стр. 2-17.
- American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing
- Blaszczynski, A. (2013). The online issue: treating problem gambling in an era of uncontrolled access. Clinical Practice, 10, 1, 1.
- Miller, P.M. (Ed) (2009). Evidence-Based Addiction Treatment. Oxford: Elsevier.
- Petry, N.M. (2005). Pathological gambling: Etiology, comorbidity, and treatment. Washington, DC, US: American Psychological Association.
- World Health Organization. (1990). Pathological gambling. In International statistical classification of diseases and related health problems (10th ed.).
Խաղամոլության գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ
Ծառայությունների դիմաց վճարել կարող եք նաև առցանց։
Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: