Ողջույն սիրելի գործընկերներ 🙂 Ես Արման Բեգոյանն եմ՝ “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետը, և շտապում եմ կիսվել ուրախ լուրով՝ 2020թ-ից “Հիլֆմանն”-ը, իր գոյության 10-ամյակի նախաշեմին, դառնում է մասնագիտական ցանց՝ ամբողջովին անցում կատարելով ծառայությունների մատուցման առցանց տարբերակին՝ միևնույն ժամանակ պահպանելով և շարունակելով տրամադրել ֆրանշիզա առկա ծառայություններ, այսինքն գրասենյակում և տունայց իրականացնող/մատուցող մասնագետներին և կենտրոններին։ Եվ սա նշանակում է, որ այսուհետ “Հիլֆմանն” հոգեբանական ծառայությանը կարող է միանալ հոգեկան առողջության ոլորտի ցանկացած մասնագետ, ով մատուցում է իր ծառայությունները նաև առցանց ձևաչափով։
“Հիլֆմանն”-ի ամբողջական անցումը առցանց ծառայություններին ընթանում էր մոտ երեք տարի, որի ընթացքում ստեղծեցինք մասնագետին անհրաժեշտ բոլոր գործիքները՝ ամբողջովին առցանց և փաստացի ֆրիլանս աշխատելու համար։ Մասնավորապես, ներդրեցինք vPOS (վիրտուալ տերմինալ)՝ որպեսզի ձեր այցելուները կարողանան իրականացնել առցանց վճարումներ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած տարադրամով, եթե ունեն VISA կամ MasterCard (և նույնիսկ ArCa) բանկային քարտեր։
“Հիլֆմանն”-ն իր գրեթե տասնամյա գործունեության ընթացքում մշտապես առանձնացել է նորարական մոտեցումներով և մասնագիտական ծառայությունների ոլորտում ժամանակակից գործիքակազմի ներդրմամբ։ Առցանց ծառայություններին ամբողջական անցումը նույնպես բխում է Ծառայության որդեգրած այդ նույն սկզբունքներից և մասնագիտական ծառայությունների հետագա զարգացման մեր տեսլականից, որի մասին թեթեև անդրադարձ եմ կատարել “Ինչ ուղղությամբ կզարգանան հոգեբանական ծառայություններն ու վերջիններիս շուկան մոտ ապագայում” հոդվածում։ Եվ հենց այդ է պատճառը , որ դեռ 2017թ-ից սկսած, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ու առցանց/VR/AR հոգեբանական ծառայությունների արդյունավետությունն ու առավելությունները, թիրախավորեցինք հոգեբանական ծառայությունների մատուցման առցանց ձևաչափը և որոշեցինք մեր թիմը նոր հավեսով ու պրոֆեսիոնալ անդամներով։
Այսպիսով, մենք ոտք ենք դնում մեր թիմի զարգացման հերթական նոր փուլ՝ ընդարձակելով մեր ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և դարձնելով դրանք հասանելի երկրագնդի բոլոր անկյունների բնակիչների համար։ Եվ եթե դուք ցանկանում եք միանալ “Հիլֆմանն”-ին և ունենալ ձեր ներդրումն այդ ամենում, ապա աչքի անցկացրեք ստորև բերված կետերը․ եթե բոլորին պատասխանեցիք “այո”, մենք անհամբեր սպասում ենք ձեզ:
- Ունեք հավես և ցանկություն միանալու մեր թիմին,
- ցանկանում եք զգալ ֆրիլանսի հաճույքը՝ աշխատելով երկրագնդի որ կետից որ ձեր սիրտը տա,
- ունեք ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում,,
- տիրապետում եք ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և ունեք առցանց շփման գրագիտություն/հմտություններ,
- ունեք հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի փորձ։
Միանալ մեր թիմին կարող եք լրացնելով առցանց դիմումի ձևաթուղթը*
Դեռևս այսքանը։ Իսկ մանրամասների համար կարող եք կապվել անմիջապես ինձ հետ՝ այս միջոցներով։ Առայժմ ։)
* ձևաթուղթը լրացնելու համար անհրաժեշտ է նախ մուտք գործել ձեր Google հաշիվ