(Հայերեն) “Հիլֆմանն”-ը որպես մասնագիտական ցանց

(Հայերեն) “Հիլֆմանն”-ը որպես մասնագիտական ցանց

(Հայերեն) “Հիլֆմանն”-ը որպես մասնագիտական ցանց

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ողջույն սիրելի գործընկերներ 🙂 Ես Արման Բեգոյանն եմ՝ “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետը, և շտապում եմ կիսվել ուրախ լուրով՝ 2020թ-ից “Հիլֆմանն”-ը, իր գոյության 10-ամյակի նախաշեմին, դառնում է մասնագիտական ցանց՝ ամբողջովին անցում կատարելով ծառայությունների մատուցման առցանց տարբերակին՝ միևնույն ժամանակ պահպանելով և շարունակելով տրամադրել ֆրանշիզա առկա ծառայություններ, այսինքն գրասենյակում և տունայց իրականացնող/մատուցող մասնագետներին և կենտրոններին։ Եվ սա նշանակում է, որ այսուհետ “Հիլֆմանն” հոգեբանական ծառայությանը կարող է միանալ հոգեկան առողջության ոլորտի ցանկացած մասնագետ, ով մատուցում է իր ծառայությունները նաև առցանց ձևաչափով։

“Հիլֆմանն”-ի ամբողջական անցումը առցանց ծառայություններին ընթանում էր մոտ երեք տարի, որի ընթացքում ստեղծեցինք մասնագետին անհրաժեշտ բոլոր գործիքները՝ ամբողջովին առցանց և փաստացի ֆրիլանս աշխատելու համար։ Մասնավորապես, ներդրեցինք vPOS (վիրտուալ տերմինալ)՝ որպեսզի ձեր այցելուները կարողանան իրականացնել առցանց վճարումներ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած տարադրամով, եթե ունեն VISA կամ MasterCard (և նույնիսկ ArCa) բանկային քարտեր։

“Հիլֆմանն”-ն իր գրեթե տասնամյա գործունեության ընթացքում մշտապես առանձնացել է նորարական մոտեցումներով և մասնագիտական ծառայությունների ոլորտում ժամանակակից գործիքակազմի ներդրմամբ։ Առցանց ծառայություններին  ամբողջական անցումը նույնպես բխում է Ծառայության որդեգրած այդ նույն սկզբունքներից և մասնագիտական ծառայությունների հետագա զարգացման մեր տեսլականից, որի մասին թեթեև անդրադարձ եմ կատարել “Ինչ ուղղությամբ կզարգանան հոգեբանական ծառայություններն ու վերջիններիս շուկան մոտ ապագայում” հոդվածում։ Եվ հենց այդ է պատճառը , որ դեռ 2017թ-ից սկսած, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ու առցանց/VR/AR հոգեբանական ծառայությունների արդյունավետությունն ու առավելությունները, թիրախավորեցինք հոգեբանական ծառայությունների մատուցման առցանց ձևաչափը և որոշեցինք մեր թիմը նոր հավեսով ու պրոֆեսիոնալ անդամներով։

Այսպիսով, մենք ոտք ենք դնում մեր թիմի զարգացման հերթական նոր փուլ՝ ընդարձակելով մեր ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և դարձնելով դրանք հասանելի երկրագնդի բոլոր անկյունների բնակիչների համար։ Եվ եթե դուք ցանկանում եք միանալ “Հիլֆմանն”-ին և ունենալ ձեր ներդրումն այդ ամենում, ապա աչքի անցկացրեք ստորև բերված կետերը․ եթե բոլորին պատասխանեցիք “այո”, մենք անհամբեր սպասում ենք ձեզ:

  • Ունեք հավես և ցանկություն միանալու մեր թիմին,
  • ցանկանում եք զգալ ֆրիլանսի հաճույքը՝ աշխատելով երկրագնդի որ կետից որ ձեր սիրտը տա,
  • ունեք ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում,,
  • տիրապետում եք ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և ունեք առցանց շփման գրագիտություն/հմտություններ,
  • ունեք հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի փորձ։

Միանալ մեր թիմին կարող եք լրացնելով առցանց դիմումի ձևաթուղթը*

Դեռևս այսքանը։ Իսկ մանրամասների համար կարող եք կապվել անմիջապես ինձ հետ՝ այս միջոցներով։ Առայժմ ։)

 

* ձևաթուղթը լրացնելու համար անհրաժեշտ է նախ մուտք գործել ձեր Google հաշիվ