Hilfmann Rehab. պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հիլֆմանն հոգեբանական ծառայության կողմից իրականացվող «Հիլֆմանն Ռեհաբ» ծրագիրն ավարտվեց։

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում՝ Ծրագրի շրջանակներում, անվճար հոգեբանական աջակցություն (առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա) ստացան՝ ՀՀ և ԱՀ ամենատարբեր անկյուններում բնակվող՝ պատերազմի մասնակից և/կամ իրենց ընտանիքի անդամ հանդիսացող 117 անձ։

«Հիլֆմանն» հոգեբանական ծառայության թիմն իրականացնում է «Hilfmann Rehab» ծրագիրը, որը նախատեսված է պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության և հոգեսոցիալական վերականգնման համար։

Ծրագրի շրջանակներում անվճար հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝

  • գերեվարության մեջ եղած անձինք,
  • գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ,
  • զոհվածների ընտանիքի անդամներ,
  • ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կամավորներ և պահեստազորայիններ և իրենց ընտանիքի անդամները։

Նպատակը՝ պատերազմից տուժած անձանց մոտ՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների հնարավոր զարգացումը կամ խորացումը կանխարգելել և/կամ հաղթահարել։

Մեթոդը՝ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա։

Մեթոդաբանությունը/մոդալությունը՝

Ձևաչափը՝ անհատական; առկա կամ առցանց։

Պատերազմական և հետպատերազմական ժամանակներին առավել բնորոշ հոգեկան խանգարումներն են՝

– սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումները, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder),

– տագնապային խանգարումները,

– դեպրեսիվ խանգարումները։


Համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանԱմերիկյան հոգեբանական ասոցիացիայի, Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի և Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության՝ Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիան և վերամշակումը (EMDR), կոգնիտիվ-վարքաբանական թերապիային (ներառյալ՝ կոգնիտիվ մշակում, երկարաձգված էքսպոզիցիա և գրավոր բացահայտման թերապիա) զուգահեռ, համարվում են առաջին ընտրության հոգեթերապևտիկ մեթոդ (First Choice Therapy) սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների համար, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder

Ծրագրի գործընկեր՝