Առցանց խորհրդատվություն և հոգեթերապիա

Առցանց հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան իրականացվում է հեռահաղորդակցման հատուկ միջոցներով (Skype, Viber, WhatsApp և այլն), որոնք հնարավորություն են տալիս ինտերնետի առկայության դեպքում անկախ հեռավորությունից, անկախ այցելուի և մասնագետի գտնվելու վայրից, կապ հաստատել միմյանց հետ` տեսնել և լսել մեկը մյուսին: Ներկայումս սա հոգեբանական խորհրդատվության և թերապիայի ծառայությունների մատուցման ամենարագ զարգացող ձևաչափերից մեկն է, որն իր արդյունավետությամբ չի զիջում ավանդական` առկա ձևաչափին:

Այսպես օրինակ 2008 թվականին անցկացված 92 հետազոտությունների մետա-վերլուծությունը ցույց է տվել որ առցանց թերապիայի (Internet-Based Therapy) և առկա թերապիայի (Face-to-Face) միջև չկան էական տարբերություններ (տես` Journal of Technology in Human Services, Vol. 26, No. 2): Ինչպես նաև, 2009 թվականին անցկացված 148 հեղինակավոր մասնագիտական հոդվածների և հետազոտությունների ուսումնասիրությունը ցույց է տվել որ տեսա-լսասարքավորումների միջոցով անցկացված թերապևտիկ միջամտությունները նույնպես արդյունավետ են, մասնավորոապես գրացվել է` թերապևտիկ գործընթացից մասնագետների և այցելուների բավարարվածության բարձր մակարդակ և դրական կլինիկական արդյունքներ (Clinical Psychology: Science and Practice, Vol. 16, No. 3): Բացի այդ, Journal of Clinical Psychiatry (Vol. 71, No. 7) մասնագիտական պարբերականում 2010 թ.-ին տպագրված մեկ հետազոտություն փաստում է, որ տեսա-լսասարքավորումների միջոցով իրականացվող թերապիան կարող է արդյունավետ լինել Հետ-տրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում (PTSD), ինչպես նաև երբեմն կարող է նույնիսկ առավել արդյունավետ լինել Հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում (PTSD), ինչպես նաև երբեմն կարող է նույնիսկ առավել արդյունավետ լինել քան առկա թերապիան:

Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: