Խաղամոլության հոգեթերապիա

Մոլախաղերից կախվածությունը “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր:

Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։

Խաղամոլությունից ազատման համալիր ծրագրի բովանդակությունը մասամբ արտացոլված է համապատասխան ուղեցույցում, որը նախատեսված է հոգեթերապևտի համար, և աշխատանքային տետրում՝ նախատեսված այցելուի համար։ Իսկ ծրագրի լրամշակված ողջ բովանդակությունը, խաղամոլության հաղթահարման 6 շաբաթյա կուրսի տեսքով, ներկայացված է “Խաղամոլություն․ ինչպես հաղթահարել” ինքնօգնության ուղեցույցում։ Վերջինս նախատեսված է ինչպես սեփական խնդիրը ինքնուրույն և/կամ մասնագետի օգնությամբ հաղթահարել ցանկացողների, այնպես էլ իրենց այցելուներին օգնել ցանկացող հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների (հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների և այլոց) համար։

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։

Վճարել ծառայության դիմաց առցանց կարող եք այստեղ։

Գրականություն խաղամոլության վերաբերյալ

 

Խաղամոլության գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ

 

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք նաև առցանց։

Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: