Ի՞նչ է Աշխատակիցների աջակցության ծրագիրը
Աշխատակիցների աջակցության ծրագիրը (Employee Assistance Program -EAP) կարճատև խորհրդատվական ծառայությունների փաթեթ է կազմակերպությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ ուղղված վերջիններիս հոգեկան առողջության պահպանմանն ու առկա [անձնական, հուզական, հոգեբանական] խնդիրների հաղթահարմանը, որոնք կարող են այս կամ այն կերպ բացասսաբար անդրադառնալ կատարվող աշխատանքի արդյունավետության վրա։ Աշխատակիցների աջակցության ծրագիրը, սովորաբար, ներառում է անվճար (աշխատակցի համար) հոգեբանական գնահատում, կարճատև հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում համապատասխան որակավորմամբ և մասնագիտացմամբ մասնագետի (հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբույժ, նյարդաբան) մոտ։
Աշխատակիցների աջակցության ծրագիրը ծնունդ է առել 1940-ականներին՝ ինդուստրիալ ալկոհոլիզմի դեմ պայքարից։ Ցանկալի է, որպեսզի Աշխատակիցների աջակցության ծրագիրը մաս լինի մեծ կազմակերպությունների կողմից իրենց աշխատակիցներին մատուցվող ծառայությունների (ինչպես օրինակ ապահովագրական փաթեթեներն են)։ Ինդուստրիալ զարգացած երկրներում պետական, ակադեմիական, արտադրական և այլ տեսակի խոշոր կազմակերպությունների մեծ մասն իրենց աշխատակիցներին տրամադրում են նաև Աշխատակիցների աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն։ Վերջինս նաև մեծ դերակատարում ունի աշխատավայրում դրսևորվող բռնությունների, տրավմաների և այլ տեսակի առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող իրավիճակների կանխարգելելման հարցում։
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության Աշխատակիցների աջակցության ծրագիրը (Hilfmann Employee Assistance Program – HEAP) Հայաստանում առաջին և միակ նմանատիպ ծառայությունն է։ Ստորև HEAP մասին առավել սխեմատիկ և մանրամասն․
Ո՞րն է HEAP նպատակը
HEAP առաջարկում է օգնություն այնպիսի խնդիրների լուծման հարցում, որոնք կարող են բացասսաբար անդրադառնալ աշխատակցի աշխատունակության վրա։ Ընդ որում, պարտադիր չէ որ այդ խնդիրների պատճառականությունն անպայմանորեն բխի աշխատանքի պայմաններից կամ պայմանավորված լինի վերջիններովս։ Ծրագիրը ստեղծված է օգնելու աշխատակիցներին հասկանալ իրենց անձնական/հոգեբանական խնդիրներն ու հաղթահարել դրանք։ Չնայած այն բանին, որ Աշխատակիցների աջակցության ծրագիրը ներառում է ծառայությունների շատ լայն սպեկտր, այնուամենայնիվ այն կարող է ենթադրել նաև ուղղորդում այլ մասնագետների մոտ։
Ո՞րոնք են HEAP ուժեղ կողմերը
Ծրագրի ուժեղ կողմերն են՝
- Անմիջական մատչելիություն․ աշխատակիցը կարող է կապ հաստատել գրասենյակի հոգեբանի հետ անմիջականորեն, առանց ղեկավարին կամ սուպերվիզորին տեղեկացնելու։
- Արագ արձագանք․ առաջին խորհրդատվությունը նշանակվում է մոտակա 1-2 օրվա ընթացքում, այդպիսով իսկ խնդրի հետ աշխատանքը սկսվում է գրեթե անմիջապես:
- Պրոֆեսիոնալիզմ․ HEAP շրջանակներում ծառայություններ մատուցող հոգեբանները բարձր որակավորմամբ մասնագետներն են, քանի որ խոշոր կազմակերպությունները կարող են իրենց թույլ տալ ընդգրկել ծրագրում ոլորտի լավագույններին։
- Գաղտնիություն․ գործատուն երբեք չի իմանում թե ով է իր աշխատակիցներից օգտվել ծառայություններից:
- Աշխատավայրից դուրս լինելը․ խորհրդատվությունն իրականացվում է մասնագետի գրասենյակում՝ աշխատակցի աշխատավայրից դուրս։
- Ծառայությունների չմիջնորդավորված մատուցում․ ուղղորդում այլ մասնագետի մոտ կատարվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է երկարատև աջակցություն կամ այլ պրոֆիլի մասնագետ։
- Համապատասխան ծածկույթ․ օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում (այսինքն, բոլոր այն բնակելի վայրերում, որտեղ կան/գործում են կազմակերպության մասնաճյուղեր) մասնագետի օգնությանը դիմելու հնարավորություն։
Ինչպիսի՞ խնդիրների դեպքում կարող է կիրառվել HEAP
HEAP շրջանակներում կարելի է դիմել մասնագետին, եթե առկա են՝
- Անձնական խնդիրներ,
- Աշխատանքային սթրես,
- Հուզական դիսթրես,
- Խնդիրներ հարաբերություններում,
- Առողջական խնդիրներ,
- Խնդիրներ կապված մեծահասակների խնամքի, երեխաների խնամքի և ծնողավարության հետ,
- Կենսակարևոր իրողություններ, ներառյալ՝ ծնունդները, դժբախտ պատահարները և մահերը,
- Ոտնձգություններ,
- Ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություններ,
- Բաժանում և կորուստ,
- Բալանսավորում աշխատանքի և ընտանիքի միջև,
- Ֆինանսական և իրավական խնդիրներ,
- Ընտանեկան բռնություն։
Ի՞նչպիսի ծառայություններ են մատուցվում HEAP շրջանակներում
Հիմնական ծառայատեսակներոն են՝
- Առկա և առցանց հոգեբանական գնահատում և թեստավորում,
- Առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
- Առկա և առցանց սուպերվիզիա։
Հիմնական ձևաչափերն էն՝
- Անհատական,
- Երեխաների/դեռահասների,
- Զույգերի/ամուսնական և ընտանեկան,
- Խմբային։
Ո՞վ կարող է օգտվել Ծրագրից
Ծառայությունները հասանելի են բոլոր աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամների համար։
Ինչպե՞ս է կատարվում Ծրագրից օգտվելու ուղղորդումը
HEAP շրջանակներում գոյություն ունեն երեք տեսակ ուղղորդում․
- Ինքնուղղորդում, երբ աշխատակիցն ինքն է դիմում աջակցության համար։
- Ոչ ֆորմալ ուղղորդում, երբ սուպերվիզորը, ղեկավարը կամ գործընկերն է ուղղորդում աշխատակցին դիմել աջակցության համար։
- Ֆորմալ ուղղորդում, երբ սուպերվիզորը կամ ղեկավարը, հիմնվելով աշխատակցի աշխատունակության մակարդակի փոփոխության վրա, ուղղորդում է աշխատակցին դիմել աջակցության համար։
Ի՞նչն դարձնում Ծրագիրն արդյունավետ
HEAP արդյունավետությունն ապահովող հիմնական գործոններն են՝
- Խիստ գհաղտնիություն,
- Մատչելիությունն աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամների համար,
- Ծրագրի անհրաժեշտության և կարևորության ընդունումը գործատուի կողմից,
- Գործատուի կողմից, HEAP վերաբերյալ, վարվող քաղաքականությունն ու ընդունված ընթացակարգերը,
- Ֆորմալ և ոչ ֆորմալ ուղղորդման հնարավորությունները,
- Ծրագրի առաջխաղացումն ու ծառայություններից օգտվելը խրախուսելը,
- Ղեկավարության կողմից HEAP իմացությունը,
- Գործատուի և աշխատակիցների կարիքներին համապատասխանության նպատակով՝ Ծրագրի պարբերական գնահատումը։
Ո՞վ է մատուցում ծառայություններ մատուցում HEAP շրջանակներում, և ո՞վ է վճարում այդ ծառայությունների դիմաց
HEAP շրջանակներում վերոնշյալ ծառայություններն իրականացնող կողմ հանդես է գալիս “Հիլֆմանն” հոգեբանական ծառայությունն ում հետ տվյալ գործատուն (օրինակ՝ գործարան, ՏՏ կազմակերպություն, հետազոտական ինստիտուտ) ունի համապատասխան ծառայություններից օգտվելու պայմանագիր։ Այսինքն, HEAP ծառայություննեի համար վճարում է գործատուն, սակայն հենց աշխատակիցների համար վերջիններս անվճար են։
Լրացուցիչ տեղեկատվություն Աշխատակիցների աջակցության ծրագրի մասին
- Աշխատակիցների աջակցության ծրագրերի մասին՝ Աշխատանքային առողջության և անվտանգության Կանադական Կենտրոնի կայքում
- Միացյալ Թագավորության Աշխատակիցների աջակցության մասնագետների ասոցիացիայի կայքը
- Attridge, M. et al. (2010). The Business Value of EAP: A Conceptual Model.
- Masi, D. (2011). Employee Assistance Programs.