Ֆրանչայզինգի շրջանակներում առաջարկում ենք հոգեբանական ծառայությունների արդյունավետ բիզնեսի մեր հայեցակարգը, վերջինիս իրագործման անհրաժեշտ գործիքակազմը և մեր ընթացիկ աջակցությունը։ Մասնավորապես․
Hilfmann Psychological Services բրենդը՝ ձեր կողմից հոգեբանական ծառայությունների, մասնավորապես՝ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիայի, Հոգեբանական գնահատման և թեստավորոման, Սուպերվիզիայի, մատուցման համար։
Աշխատակիցների աջակցության ծրագիրը (Employee Assistance Program – EAP)՝ ձեր կողմից իրականացնելու իրավունքով։ Վերջինս հոգեկան առողջության ոլորտի շտապ և կարճաժամկետ օգնության ծրագիր է՝ կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այս ձևաձափը մշակվել է ԱՄՆ-ում 1940-ականներին՝ խոշոր արտադրական կազմակերպությունների աշխատակիցների հոգեկան առողջության բարելավման և պահմանման համար։ Նմանատիպ ծրագրերի նպատակն է կանխարգելել և հաղթահարել աշխատակիցների մոտ առողջական խնդիրների առաջացումն ու խորացումը, որպեսզի վերջիններս բացասսաբար չանդրադառնան նրանց աշխատանքի և արտադրական գործընթացների վրա ընդհանրապես։
Harmand Hilfmann School of Professional Psychology գրանցված ապրանքանիշը՝ ձեր կողմից հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտի թրեյնինգային և ուսումնական ծառայությունների մատուցման համար։ Մասնավորապես՝ Թրեյնինգային և ուսումնական ծրագրեր կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից, և Թրեյնինգային և ուսումնական ծրագրեր ինդուստրիալ և կազմակերպչական հոգեբանությունից։
Թրեյնինգ ձեր մասնագետների համար՝ ֆրանշիզայի ներդրման, գործարկման և հետագա իրագործման նպատակով։
Որակի վերահսկում և կառավարում ձեր կողմից մատուցվող համապատասխան ծառայությունների՝ ֆրանշիզայի կոնցեպցիային համապատասխանելու համար։
Մեր առցանց մասնագետների միջազգային ցանցին միանալու հնարավորություն։ Ցանցը միավորում է հոգեկան առողջության ոլորտի լիցենզավորված մասնագետների երկրագնդի տարբեր ծայրերից, երկրներից, մայրցամաքներից, ովքեր մատուցում են առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, գնահատում և թեստավորում, ինչպես նաև սուպերվիզիա։
Առցանց վճարումների ընդունման և միջոցների տեղաբաշխման ամբողջական համակարգ։ Վերջինս հնարավորություն տալիս ստանալ առցանց վճարումներ ձեր այցելուներից աշխարհի ցանկացած երկրից՝ Visa, MasterCard, ArCa վճարային քարտերի, ինչպես նաև PayPal վճարային համակարգի միջոցով։