Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված հոգեբանական ծառայությունների կարիք ունեող անձանց թվի աճը Հանրապետությունում՝ մենք ընդլայնում ենք մեր թիմը։
Այսպիսով, մենք փնտրում ենք նոր մասնագետների (հոգեբան, հոգեթերապևտ)՝ մեր թիմին միանալու համար։
Ստորև բերված են մասնագետին ներկայացվող հիմնական պարտադիր/նվազագույն և ցանկալի/լրացուցիչ պահանջները.
Պարտադիր/նզավագույն պահանջները
- Մասնագիտական բուհական ամբողջական (այդ թվում և բակալավրիատը) կրթություն հոգեբանության ոլորտում` նվազագույնը մագիստրոսի կամ վերջինիս հավասարեցված աստիճան։
- Մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոների տիրապետում և պահպանում։
- Մասնագիտական աշխատանքային փորձ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում՝ նվազագույնը 1 տարի։
- Առցանց խորհրդատվության և հոգեթերապիայի իրականացման հմտություններ։
Ցանկալի/լրացուցիչ պահանջները
- Հետդիպլոմային բուհական կամ ոչ բուհական կրթություն՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների, ինչպես նաև տագնապային խանգարումների, դեպրեսիվ խանգարումների հոգեթերապիայում։
- Առցանց խորհրդատվության և հոգեթերապիայի փորձ։
- Հեռախոսային խորհրդատվության փորձ։
- Մասնագիտական աշխատանքային փորձ՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումներով անձանց հետ։
- Մեթոդաբանությունը/մոդալությունը՝ ապացուցահեն պրակտիկաներ / ապացուցողական բժշկություն (Evidence-Based Practice/Medicine), օրինակ՝ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ներառյալ՝ կոգնիտիվ մշակում, երկարաձգված էքսպոզիցիա և գրավոր բացահայտման թերապիա), և Աչքերի շարժումներով դեսենսիտիզացիա և վերամշակում։
- ՀՀ տարածքում շարժական թիմի կազմում աշխատելու պատրաստակամություն։
- ՀՀ տարածքում գիշերակացով, բազմօրյա գործուղումների պատրաստակամություն։
Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք կապ հաստատել (ցանկալի է գրել) ներքոնշյալ կապի միջոցներով՝ +374 55 550911 (WhatsApp/Viber/Telegram), և զուգահեռ ուղարկել ինքնակենսագրությունները հետևյալ էլ․փոստի հասցեներին՝ [email protected] և [email protected] մինչև 2021 թվականի հունվարի 6-ը ներառյալ։
Short List անցած մասնագետների հետ կապ կհաստատենք մինչ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ։