Ողջույն 🙂 Ես Արման Բեգոյանն եմ՝ “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետը, և առաջարկում եմ քեզ միանալ մեր թիմին:
Մեր թիմն ընդլայնվում է և կարիք ունի նոր հավեսով ու պրոֆեսիոնալ անդամների, քանի որ (հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ու առցանց/VR/AR հոգեբանական ծառայությունների արդյունավետությունն ու առավելությունները) “Հիլֆմանն”-ը թիրախավորում է հոգեբանական ծառայությունների մատուցման առցանց ձևաչափը։
Այսպիսով, մենք ոտք ենք դնում մեր թիմի զարգացման նոր փուլ՝ ընդարձակելով մեր ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և դարձնելով դրանք հասանելի երկրագնդի բոլոր անկյունների բնակիչների համար։ Եվ եթե դու ցանկանում ես միանալ մեր թիմին և ունենալ քո ներդրումն այդ ամենում, ապա աչքի անցկացրու ստորև բերված կետերը․ եթե բոլորին պատասխանեցիր “այո”, մենք անհամբեր սպասում ենք քեզ:
- Ունես հավես և ցանկություն միանալու մեր թիմին,
- ցանկանում ես զգալ ֆրիլանսի հաճույքը՝ աշխատելով երկրագնդի որ կետից որ սիրտդ տա,
- ունես ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում (նվազագույնը՝ մագիստրոսի աստիճան),
- հայերենից բացի կարողանում ես աշխատել նաև գոնե մեկ օտար լեզվով,
- տիրապետում ես ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և ունես առցանց շփման գրագիտություն/հմտություններ,
- ունես հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի փորձ։
Դե ինչ, դեռևս այսքանը։ Իսկ մանրամասների համար կարող ես կապվել անմիջապես ինձ հետ՝ այս միջոցներով։ Առայժմ ։)