«Hilfmann Rehab». պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր

«Hilfmann Rehab». պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր

«Hilfmann Rehab». պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Hilfmann Rehab» ծրագիրն իրականացվում է «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության կողմից ՀՀ և ԱՀ ողջ տարածքում և նախատեսված է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և հոգեսոցիալական վերականգնման համար։

Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝

  • գերեվարված անձինք,
  • գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ,
  • զոհվածների ընտանիքի անդամներ,
  • ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային և ժամկետային զինծառայողներ, կամավորներ և պահեստազորայիններ և իրենց ընտանիքի անդամները։

Նպատակը՝ պատերազմից տուժած անձանց մոտ՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների հնարավոր զարգացումը կամ խորացումը կանխարգելել և/կամ հաղթահարել։

Մեթոդը՝ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա։

Մեթոդաբանությունը/մոդալությունը՝

Ձևաչափը՝ անհատական; առկա կամ առցանց։

Ծրագրի կայք-էջը՝ https://services.hilfmann.com/hy/hilfmann_rehab/

Պատերազմական և հետպատերազմական ժամանակներին առավել բնորոշ հոգեկան խանգարումներն են՝

– սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումները, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder),

– տագնապային խանգարումները,

– դեպրեսիվ խանգարումները։

Համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանԱմերիկյան հոգեբանական ասոցիացիայիԱմերիկյան հոգեբուժական ասոցիացիայի և Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության՝ Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիան և վերամշակումը (EMDR), կոգնիտիվ-վարքաբանական թերապիային (ներառյալ՝ կոգնիտիվ մշակումերկարաձգված էքսպոզիցիա և գրավոր բացահայտման թերապիա) զուգահեռ, համարվում են առաջին ընտրության հոգեթերապևտիկ մեթոդ (First Choice Therapy) սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների համար, որոնցից հիմնականներն են՝ Սուր սթրեսային խանգարումը (Acute Stress Disorder) և Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (Post-Traumatic Stress Disorder

Ծրագրի գործընկեր՝  

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել/գրել (WhatsApp/Telegram/Viber) +374 93 550299 հեռախոսահամարին կամ հետևել/գրել ֆեյսբուքյան էջին։

Ուղարկել WhatsApp հաղորդագրություն