“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։
Ծրագիրը նախատեսված է ընդհանրացված տագնապային խանգարման, խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ սոցիալական տագնապային խանգարման, ագորաֆոբիայի, սպեցիֆիկ ֆոբիաների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաղթահարման համար։
Տագնապային խանգարումների մասին կարող եք իմանալ ավելին՝ դիտելով տագնապի և տագնապային խանգարումների մասին պատմող հայերեն տեսաշարը։ Ինչպես նաև, կարող եք փորձել ինքնուրույն հաղթահարել սեփական տագնապն ու/կամ տագնապային խանգարումը՝ #Տագնապ_հաջող գրքի օգնությամբ։
Գրականություն տագնապային խանգարումների հոգեթերապիայի վերաբերյալ.
- Բեգոյան Ա․Ն․ #Տագնապ_հաջող / Ա.Բեգոյան. – Եր.: Հիլֆմանն Պրեսս, 2017. – 212 էջ։
- Бегоян А.Н. Когнитивно-концептуальная терапия генерализованного тревожного расстройства (анализ случая) // Международный научно-практический и методический журнал «СМАЛЬТА» № 3, 2014; 77-82.
- Бегоян А.Н. Когнитивное конструирование реальности: три техники из когнитивно-концептуальной терапии / А. Н. Бегоян. – Ер.: Авторское издание, 2014. – 64 с.
- Бегоян А.Н. Нейробиологические механизмы когнитивно-концептуальной терапии психотравмы // «ЛОМОНОСОВ-2015» — М.: МАКС Пресс, 2015.
- Begoyan, A.N. An Anatomy of Psycho-trauma: Pain, Illness and Recovery. International Journal of Psychotherapy: 2014, Vol. 18, No. 3, pp. 41-51.
Տագնապի և տագնապային խանգարումների գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ
- Անձնային տագնապայնության ինքնագնահատման Թեյլորի սանդղակ (TMAS)
- Տագնապի գնահատման Համիլթոնի սանդղակ (HAM-A)
Ծառայությունների գնացուցակին ծանոթանալ և վճարել վերջիններիս համար առցանց կարող եք այստեղ։
Մասնագետի հետ հանդիպմանը գրանցվել կարող եք այստեղ: