Տիգրանուհի Աճեմյան

Տիգրանուհի Աճեմյան` դիպլոմավորված հոգեբան: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը և մասնագիտացել «Հոգեբանության տեսություն և անձի հոգեբանություն» մասնագիտացմամբ:

Աշխատանքային լեզուներ

Հայերեն, ռուսերեն:

Հետազոտական հետաքրքրություններ

Զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա: Երեխաների և դեռահասների հոգեթերապիա:

Կլինիկական հետաքրքրություններ

Արտ-թերապիա, ՆԼԾ (Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում):

Կրթություն

  • 09/2007 – 06/2009 – Հոգեբանության մագիստրոսի աստիճան
    Երևանի պետական համալսարան Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Հոգեբանության բաժին, «Հոգեբանության տեսության և անձի հոգեբանության» մասնագիտացում
  • 09/2003 – 06/2007 – Հոգեբանության բակալավրի աստիճան
    Երևանի պետական համալսարան Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Հոգեբանության բաժին

Մասնագիտական փորձ

01/2018 – առ այսօր – հոգեբան, Հիլֆմանն հոգեբանական ծառայություն

09/2016 – առ այսօր – դասախոս, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ

01/2012 – առ այսօր – հոգեբան, Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

07/2009 – 01/2012 – հոգեբան, Երևանի «Զատիկ» մանկատուն:


Curriculum Vitae