Գևորգ Ղարիբյան

Գևորգ Ղարիբյան` հոգեբան (մագիստրոս)

Աշխատանքային լեզուներ

Հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Հետազոտական հետաքրքրություններ

Ակադեմիական հետաքրքրությունները ներառում են ուսումնասիրություններ հետևյալ ոլորտներում՝

  • «Անձի անհատական առանձնահատկություների դերը սթրեսի հաղթահարման գործընթացում»
  • «Դեվիանտ վարքի առաջացման պատճառները և առանձնահատկություները բարդ դեռահասների մոտ»
  • Սոցիալական անոմիայի էթնոհոգեբանական առանձնահատկություները կոնֆլիկտների հաղթահարման գործընթացում»
  • «Սոցիալ-քաղաքական համակարգի ազդեցությունը մարդկային էթնիկ ինքնության առանձնահատկությունների վրա»
  • Բացի այդ, հիմնական հետազոտական հետաքրքրություններն են` սովորույթների ձեւավորան, անհանգստության խանգարումների, ՕԿԽ, ՀՏՍԽ, ՈՒՊՀՀ եւ երազների նյարդահոգեբանությունը, անձի օնտոգենետիկ զարգացման անհատական ասպեկտները, գենդերային ինքնության և ԼԳԲՏՔԻ+- ի հետ կապված խնդիրները, հայելային նեյրոնների կոգնիտիվ նյարդաբանությունը:

Կլինիկական հետաքրքրություններ

Կլինիկական հետաքրքրությունները հիմնականում վերաբերվում են այցելուակենտրոն հոգեթերապիային/խորհրդատվությանը, արտ-թերապիային, նյարդահոգեբանական թերապիային, խնդրի արագ լուծմանն ուղղված թերապիային, հոգեդրամային և հոգեվերլուծական թերապիային։ Ընդհանուր առմամբ աշխատում եմ ացյելուակենտրոն թերապիայի շրջանակներում:

Կրթություն

Գերազանցությամբ ավարտել է ՀՊՄՀ հոգեբանության բաժինը (որակավորումները` հոգեբան-մանկավարժ): Միևնույն ժամանակ սովորել է Օուլուի համալսարանում, ինչպես նաև մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով մասնակցել է տարբեր դասընթացների, սեմինարների և գիտաժողովների արտ-թերապիայի, հոգեբանական խորհրդատվության, հատուկ կարիքներով անձանց հետ աշխատանքի և այլնի վերաբերյալ:

Մասնագիտական փորձ

  • 01/2018-առ այսօր – հոգեբան, Հիլֆմանն հոգեբանական ծառայություն
  • 10/2016 – 03/2017 – հոգեբան-մանկավարժ, Organizatia Tinerilor cu Initativa
  • 06/2016 – 09/2016 – հոգեբան-մանկավարժ, «Lediisana Ընտանեկան Դպրոց», «Կարմիր խաչի» միջազգային հիվանդանոցի հետ համագործակցություն
  • 04/2015 – 05/2016 – Life Coach, խմբի դասընթացավար, Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոն
  • 09/2014 – 05/2016 – դպրոցական հոգեբան/խորհրդատու, Երեւանի Հայկ Բժշկյանցի անվան թիվ 129 հիմնական դպրոց

Curriculum Vitae