Էլվիրա Մելիքսեթյան

Էլվիրա Արթուրի Մելիքսեթյան՝ դիպլոմավորված հոգեբան, դասընթացավար։

Աշխատանքային լեզուներ

Հայերեն, ռուսերեն և անգլերեն

Հետազոտական հետաքրքրություններ

Հետազոտական հիմնական հետաքրքրություններն են համակցված մոտեցում ըհոգեկան առողջության և ապաքինման գործընթացներում, գիտակցվածության  (mindfulness) և ոգեղենության (spirituality) գործիքների համակցության հնարավորությունը հոգեթերապևտիկ աշխատանքում, հոգեկան առողջության ոլորտում Արևելյան և Արևմտյան մոտեցումների վերլուծությունն ու համադրության հնարավորությունները, մշակույթի, կրոնի, ավանդույթների, կարծրատիպերի, խարանի ազդեցությունը անձի ձևավորման, ինքնաընկալման, ինքնաճանաչողության, սեռականության ճանաչողության, հաղորդակցության գործընթացներում:

Կլինիկական հետաքրքրություններ

Կլինիկական հետաքրքրությունները հիմնականում վերաբերում են էքզիստենցիալ-հումանիստական թերապիային, գեշտալտ թերապիային, արտ-թերապիային, համակցված մոտեցման հոգեթերապիայում և գիտակցվածության վրա հիմնված հոգեթերապիային (mindfulness based psychotherapy).

Կրթությունը

Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ հոգեբանության բաժինը (որակավորումները՝ կառավարման և կազմակերպչական ոլորտի հոգեբան, հոգեբան-մանկավարժ): Զուգահեռաբար անցել է մի շարք տեսական և գործնական դասընթացներ, վերապատրաստումներ հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության արևմտյան և արևելյան մոտեցումների շրջանակներում:

Աշխատանքային փորձ

  • 01/2018 – առ այսօր – հոգեբան, Հիլֆմանն հոգեբանական ծառայություն
  • 02/2018 – առ այսօր – հոգեբան «Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ, Սպիտակ, Հայաստան
  • 09/2013 – առ այսօր – դասընթացավար-ֆասիլիտատոր հոգեկան առողջության և համակցված բարօրության, անվտանգության առնչվող ոլորտներում
  • 11/2015 – 01/2017 – հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա, Հայաստան
  • 09/2016 – 12/2016 – հոգեբան-խորհրդատու, համակցված անվտանգության փորձագետ-դասընթացավար, «Բիշկեկի ֆեմինիստական նախաձեռնություններ» ՀԿ, Բիշկեկ, Ղրղզստան

Curriculum Vitae