Աշոտ Թորոսյան

Աշոտ Ռոբերտի Թորոսյան – հոգեբան (դիպլ.մասն.): Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ և Հարմանդ Հիլֆմանն պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցի մասնագետ։

Աշխատանքային լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։

Հետազոտական հետաքրքրություններ

Հետազոտական հիմնական հետաքրքրություններն են՝ տագնապային, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների պատճառականությունը և հոգեթերապիան, ոչ ավանդական կրոնական կազմակերպություններում քայքայիչ բնույթի ներգործություններից տուժածների հոգեվերականգնումը և կանխարգելումը։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների՝ անձի, սոցիալական (մասնավորապես կրոնի) հոգեբանությունից և հոգեթերապիայից։

Կլինիկական հետաքրքրություններ

Կլինիկական հետաքրքրությունները հիմնականում վերաբերում են կոգնիտիվ-վարքաբանական և էկզիստենցիալ թերապիաներին։ Գլխավորապես աշխատում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում։

Կրթություն

Ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության բաժինը (որակավորումները` իրավաբանական հոգեբան, հոգեբան-մանկավարժ)։ Ներկայումս կրթությունը շարունակում է Գերմանիայում՝ Բիլեֆելդի համալսարանում։

Մասնագիտական փորձ

11/2011-առ այսօր – հոգեբան, Հիլֆմանն հոգեբանական ծառայություն

09/2011 – 06/2012 – կամավոր հոգեբան, Շվեդական կարմիր խաչ


Curriculum Vitae