Արման Բեգոյան | գլխավոր մասնագետ

Արման  Նորայրի Բեգոյան` դիպլոմավորված հոգեբան (դիպլ.մասն.), լիցենզավորված հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական – ECP), սուպերվիզոր և թրեյներ: 

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ, Հոգեթերապիայի լեհական ֆեդերացիայի լիիրավ անդամ, և Հարմանդ Հիլֆմանն պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցի Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի դեպարտամենտի ղեկավար։

 «Теория и практика охраны психического здоровья» (ՌԴ), «Психопатология и аддиктивная медицина» (ՌԴ) և «Dziecko Krzywdzone. Teoria, badania, praktyka» (Լեհաստան) գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ:

Աշխատանքային լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն։

Հետազոտական հետաքրքրություններ

Հիմնական հետազոտական հետաքրքրություններն են` վախերի և տագնապային խանգարումների, ախտաբանական խաղամոլության նեյրոկենսաբանությունը և հոգեթերապիան, ինչպես նաև թերապևտիկ հաղորդակցման հոգելեզվաբանությունն ու հոգեիմաստաբանությունը: Հեղինակ և համահեղինակ է 5 գրքի և 50ից ավել հոդվածի` անձի հոգեբանությունից, հոգեիմաստաբանությունից, կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից:

Կլինիկական հետաքրքրություններ

Կլինիկական հետաքրքրությունները հիմնականում վերաբերվում են կոգնիտիվ-վարքաբանական թերապիային և էկզիստենցիալ թերապիային։ Ընդհանուր առմամբ աշխատում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում:

Կրթություն

Գերազանցությամբ ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության բաժինը (որակավորումները` իրավաբանական հոգեբան, հոգեբան-մանկավարժ): Այնուհետև սովորել է Ադամ Միցկևիչի անվ. համալսարանում և Պոզնանի բժշկական համալսարանում (ուղղվածությունները` կլինիկական հոգեբանություն, հոգեթերապիա, նեյրոգիտություն), ինչպես նաև, ավարտել է ՀՊՄՀասպիրանտուրան (մասնագիտություն՝ Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն՝ ԺԹ․00․01; ուղղվածությունները` միջանձնային հարաբերություններ, հոգեիմաստաբանություն): Ներկայումս Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հոգեբանության ինստիտուտի դոկտորանտ է (PhD)։

Մասնագիտական փորձ


Curriculum Vitae