Regional Post-ի և Eastern Dialogue փոդքասթի հետ համատեղ արված Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված թողարկումների շարքի հինգերորդ էպիզոդում «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանը խոսում է հոգեկան առողջության և հետպատերազմյան շրջանում դրա կարևորության մասին։ Քննարկում է Հայաստանում հոգեբանների և հոգեթերապևտների առաջ ծառացած կարևոր խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
«Hilfmann Rehab». պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր
«Hilfmann Rehab» ծրագիրն իրականացվում է «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության կողմից ՀՀ և ԱՀ ողջ տարածքում և նախատեսված է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և հոգեսոցիալական վերականգնման համար։ Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝ գերեվարված անձինք, գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ, զոհվածների ընտանիքի անդամներ, ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային…