Regional Post-ի և Eastern Dialogue փոդքասթի հետ համատեղ արված Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված թողարկումների շարքի հինգերորդ էպիզոդում «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանը խոսում է հոգեկան առողջության և հետպատերազմյան շրջանում դրա կարևորության մասին։ Քննարկում է Հայաստանում հոգեբանների և հոգեթերապևտների առաջ ծառացած կարևոր խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
«Hilfmann Rehab». պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցության ծրագիր
«Hilfmann Rehab» ծրագիրն իրականացվում է «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության կողմից ՀՀ և ԱՀ ողջ տարածքում և նախատեսված է պատերազմից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և հոգեսոցիալական վերականգնման համար։ Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցության (խորհրդատվության և հոգեթերապիայի) համար դիմել կարող են՝ գերեվարված անձինք, գերեվարված և/կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներ, զոհվածների ընտանիքի անդամներ, ռազմական գործողություններին մասնակցած պայմանագրային…
Մարմնի պատկերի խանգարումների բուժման հոգեթերապևտիկ ծրագիր
Մարմնի պատկերի խանգարումները, այդ թվում նաև դիսմորֆոֆոբիան (մարմնի դիսմորֆիկ խանգարում), “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության թիրախներից մեկն է, որոնց բուժման համար մշակվել և կիրառվում է հատուկ հոգեթերապևտիկ ծրագիր` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի շրջանակներում: Դիսմորֆոֆոբիայի դեպքում մարդը գանգատվում է սեփական մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն), կամ նույնիսկ ողջ…
Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր
Մոլախաղերից կախվածությունը “Հիլֆմանն” հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր: Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում…
Տագնապային խանգարումների հոգեթերապիա
“Հիլֆմանն” հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։ Ծրագիրը նախատեսված է ընդհանրացված տագնապային խանգարման, խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ սոցիալական տագնապային խանգարման, ագորաֆոբիայի, սպեցիֆիկ ֆոբիաների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաղթահարման համար։ Տագնապային խանգարումների մասին կարող եք իմանալ ավելին՝ դիտելով տագնապի և տագնապային…